Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փաստացի հայտարարեց, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և հայերը չեն կարող հայտնվել ադրբեջանցիների կառավարման ներքո, քանզի հայերի դեմ ցեղասպան Թուրքիան է ու դրա կրտսեր եղբայրը, որը նախորդ դարի 80-ականների վերջում էթնիկական հողի վրա հանցագործություններ է իրականացրել Բաքվում ու Սումգայիթում։
Դատելով ամենից՝ Պուտինը հող է նախապատրաստում ՌԴ հումանիտար առաքելության ու, մասնավորապես, տարածաշրջան ռուս խաղաղապահների մուտքի համար։
Ինչ վերաբերում է մեզ, ապա հայկական դիվանագիտությունն իր ամբողջ ջանքերը պետք է ներդնի Արցախի անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ՝ «Արցախը անկախ պետություն է, և վե՛րջ» կարգախոսով։
Իսկ ամենաառաջնային խնդիրը՝ պատերազմը կանգնեցնելն ու նոր զոհերից խուսափելն է (ըստ Պուտինի՝ հայկական կողմն արդեն իսկ ունի ավելի քան 2.000 զոհ)։ Պատերազմից հետո արդեն հնարավոր կլինի նոր քաղաքականություն վարել ներսում ու դրսում»: