Ես՝ Անդրեյ Ղուկասյանս, կամավորագրվում եմ Հայրենիքիս պաշտպանության սուրբ գործին

Ես՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանս, միանալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, վայրկյան անգամ չվարանելով՝ կամավորագրվում եմ Հայրենիքիս պաշտպանության սուրբ գործին:

Րոպեներ առաջ Լոռու համայնքապետերի հետ անցկացված մարզխորհրդի նիստի ավարտին՝ վարչապետի կոչին միահամուռ կերպով և առանց երկմտելու միացան նաև մարզի համայնքների ղեկավարները, ովքեր վաղն արդեն կներկայացնեն իրենց կողմից ղեկավարվելիք կամավորական ջոկատների կազմերը:

Սիրելի՛ լոռեցիներ

Այլևս ժամն է, չկա ետդարձի ճանապարհ:

Բոլոր նրանք, ովքեր հասկանում են պահի լրջությունը և կարող են զենք վերցնել, խնդրում եմ այս պահից սկսած՝ դիմել Լոռու մարզպետարան և համայնքապետարաններ:

Ես հավատում եմ մեր միասնականությանը, ես հավատում եմ, որ Հայրենիքի պաշտպանությունը յուրաքանչյուր հայորդու համար վեր է ամեն ինչից:

Եվ ուրեմն՝ ի զեն:

#Հաղթելու_ենք

ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ