Բելգիայի 30-ից ավելի ներկայացուցիչներ՝ գիտական, քաղաքական, մշակութային ոլորտներից, հանդես են եկել կոչով՝ ուղղված Բրյուսելին և Եվրոպային։ Այս մասին հայտնում է La Libre.be-ն։
Նրանք հորդորում են դատապարտել հարձակումներն Արցախում և Հայաստանում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, արգելված զինատեսակների օգտագործումը, պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ՝ մասնակցության և վարձականներ ներգրավելու համար, արգելել Թուրքիայի մասնակցությունը հարձակումներին։ Բռնության անհապաղ դադարեցման և երկխոսության պայմանների վերականգնման կոչ է արվում նաև ողջ միջազգային հանրությանը: