Սա Սելջուկ Բայրաքթարն է` թուրքական անօդաչուների նախագծողն ու հեղինակը: Սովորական մարդ է, ով լավ կրթություն է ստացել, իսկ իր երկիրն իրեն շանս է տվել, ու խնդրեմ:
Այն, որ մենք պատվով ենք դուրս գալու այս պատերազմից, կասկած անգամ չունեմ, բայց սիրտս տրաքում է, եթե չասեմ: «Լույս» և այլ հիմնադրամներով ու տարբեր ճանապարհներով հազարավոր հայեր այս տարիների ընթացքում գնացին, լավագույն բուհեր սովորեցին, ինչից հետո կա՛մ մնացին դրսում, կա՛մ դարձան հումանիտար ոլորտի մասնագետներ, ազատվեցին բանակից ու երկրի համար, մեծ հաշվով, չստեղծեցին արդյունք: Ազգիս մեծ մասը դարձավ իրավաբան ու տնտեսագետ (դիպլոմով), այնինչ ինժիներների, քիմիկների ու ֆիզիկոսների, տեխնոլոգների… կարիք ուներ մեր պետությունը: Մեր խելացի երեխեքի խելքը ոչնչացվում է, ու վերջում ստիպված բոլորը դառնում են կա՛մ գրող, կա՛մ արտագաղթում են, կա՛մ էլ զբաղվում են չսիրած գործով: Հումանիտար ուղղությունները բուհերում կրճատել է պետք ու շատ արագ: Աշխարհի շատ երկրներում եմ եղել, գրեթե ամեն տեղ տեսել եմ լուրջ տեխնոլոգիական ընկերություններում աշխատող չերևացող ու համեստ հայերի, ուղեղների, որոնք չեն երևում, ու դժվար թե նրանց մասին իմացել կամ հետաքրքրվել է պետությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=3495050647219559&set=a.514880315236622&type=3&theater