Ֆրանսիայում ուսուցչի գլխատումը ահաբեկչություն է. Մակրոն

Երեկ գիշեր Փարիզի մոտակայքում անհայտ անձը գլխատել է ուսուցչի, ով ավելի վաղ դպրոցում ցույց էր տվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: Սպանությունից  հետո ոստիկանության աշխատակիցները գնդակահարել են կասկածյալին, ով ըստ իր մոտ եղած փաստաթղթերի  ՌԴ քաղաքացի է և ունի չեչենական ծագում։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է հանցագործության վայր և նշել՝ գլխատված ուսուցիչը դարձել է ահաբեկչական ակտի զոհ, քանի որ դպրոցում սովորեցրել է ինքնարտահայտման ազատություն։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Դարմանինն այս կապակցությամբ դադարեցրել է իր այցը Մարոկկո և վերադարձել հայրենիք:

freenews.am