Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ. քննարկվել է ԼՂ-ում իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը, մանրամասն անդրադարձ է կատարվել ԼՂ-ում ստեղծված իրավիճակին:

Կողմերը կարևորել են հումանիտար հրադադարի իրականացումը: Նրանք հանդես են եկել քաղաքական գործընթացի ակտիվացման օգտին, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մշակված սկզբունքների շուրջ:

Պուտինը Էրդողանին իր լուրջ մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հակամարտությանը Մերձավոր Արևելքից գրոհայինների մասնակցության կապակցությամբ:

ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ Թուրքիան որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ,  կառուցողական դեր կստանձնի Ղարաբաղում հակամարտության ապաէսկալացման գործում: Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/1031598.html