Ընթացող պատերազմն իր հետ բերում է նոր իրողություններ, որից կախված ձևավորվում են նոր տեսակի հարաբերություններ տարբեր երկրների միջև։
Համաշխարհային էլիտան ադեկվատ կերպով արձանագրեց և դատապարտեց ահաբեկիչների ներգրավումը պատերազմական գործողություններին՝ որակելով այն որպես տարածաշրջանային սպառնալիք։
Իրողություններն այսպիսի գնահատականի արժանացան ոչ միայն տարածաշրջանում հետաքրքրությունների լայն շրջանակ ունեցող Ռուսաստանի և Իրանի, այլ նաև Ֆրանսիայի և ԱՄն-ի կողմից։
Արաբական որոշ երկրներ դատապարտեցին Թուրքիայի վարած ագրեսիվ քաղաքականությունը և տարածաշրջանային ապակայունացման փորձերը։
ՌԴ-ն իր ակտիվ ներգրավվածությամբ չեզոքացրեց Թուրքիայի հույսերը՝ հակամարտության կարգավորմանն ակտիվ կերպով մասնակցելու։
Պատերազմն ի ցույց դրեց տարածաշրջանում համընդհանուր շահ հետապնդող երկրների ցանկը և հաղթական ավարտի դեպքում կհանգեցնի նոր իրողությունների և միջպետական հարաբերությունների։
Այդքան սպասված հաղթանակից հետո ՌԴ-Հայաստան-Իրան հարաբերությունները կտեղափոխվեն նոր մակարդակի վրա՝ մանավանդ թուրքական ապրանքների էմբարգոից հետո։
Թուրքիան արդեն ակնհայտորեն ցուցադրում է իր նվաճողական նկրտումները և արժանանում դատապարտման բազմաթիվ երկրների կողմից՝ որպես տարածաշրջանային ագրեսիայի հրահրող։
Ցանկալի հաղթանակը կհանգեցնի տարածաշրջանային հարաբերությունների նոր որակի և խաղաղության պահպանման գաղափարի շուրջ էլ ավելի կջերմացնի կայունության կողմնակից երկրների հարաբերությունները։
Հ.Գ. Պատերազմի ավարտից հետո անմիջապես պետք է մերկացվեն ագրեսոր պետությունների իրական ցանկությունները։
Աշխարհը պետք է քաջ գիտակցի, որ Թուրքիայի որդեգրած ագրեսիվ քաղաքականությունն օրերից մի օր կարող է մոտենալ իրենց սահմաններին և իրական վտանգ դառնալ համաշխարհային անվտանգությանն ու խաղաղությանը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lyov.mnacakanyan.5/posts/1752254314941479