Այս մասին Ալիեւը հայտարարել է այսօր RBC հեռուստաալիքի եթերում այսօր հեռարձակված հարցազրույցում, որը մեջբերում է «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալությունը:
«Հայաստանի ղեկավարությունը վերջապես պետք է հասկանա, որ Ադրբեջանի հետ հնարավոր չէ խոսել վերջնագրերի, վիրավորանքների եւ շանտաժի լեզվով: Ես ինձ երբեք թույլ չեմ տվել որեւէ մեկի հետ շփման նման ձեւ՝ ոչ երկրի ներսում, ոչ էլ առավել եւս արտերկրում: Բայց երբ Փաշինյանը վերջնագիր ներկայացրեց բոլորիս, երբ վիրավորեց ադրբեջանցիների զգացմունքները, նա պետք է պատժվեր դրա համար, եւ մենք դա արեցինք: Եվ թող նա շնորհակալություն հայտնի Պուտինին այն բանի համար, որ Ռուսաստանը հերթական անգամ եկավ Հայաստանը փրկելու»», – ասել է Ալիեւը:
Նա նաեւ հայտարարել է, որ «Ադրբեջանը Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում չէր պնդում Հայաստանի լիակատար կապիտուլյացիան»:
«Մենք ելնում էինք նրանից, որ, իհարկե, նախընտրելի է լուծել հակամարտությունը քաղաքական ճանապարհով: Այդ պատճառով, Մոսկվայում կայացած խորհրդակցությունների շրջանակներում մենք նրանցից լիակատար կապիտուլյացիա չէինք պահանջել», – ասել է Ալիեւը: