Իմ ետևում քաղաքն է. ոչ մի ադրբեջանական զորքեր այստեղ չկան. WarGonzo Telegram-ալիքի թիմը Հադրութում է

WarGonzo Telegram-ալիքի թիմը, որն այս օրերին ակտիվ աշխատում է Արցախում, այցելել է Հադրութ՝ ապացուցելու, որ այն չի գտնվում ադրբեջանական բանակի վերահսկողության ներքո։

Նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովն ասել է. «Չնայած Ադրբեջանի պաշտոնական հայտարարությանը՝ Հադրութը գտնվում է Արցախի իշխանությունների վերահսկողության ներքո։ Մենք որոշեցինք տեղում համոզվել դրանում։ Իրադրությունն այնտեղ բարդ է։ Մոտենալիս տեսանք՝ ինչպես է աշխատում հրետանին, ինչպես են դիպուկահարները հետևում Ադրբեջանի կողմից անցած դիվերսանտների տեղաշարժին։ Դրանք Սիրիայից կամ թուրքիայից վարձկաններ են, նման չեն ադրբեջանցիներին. դա կվկայեն նրանց հետ սերտ մարտի բռնվածները։ Նրանք այժմ քաղաքում չեն, նահանջում են անտառներով, լեռներով»։

Այնուհետև Պեգովը ցուցադրել է Հադրութի ցուցանակը. «Մենք այստեղ ենք։ Ահա ինչպես տեսնում եք, Հադրութի կենտրանական փողոցներից մեկում ենք։ Իմ ետևում քաղաքն է. ոչ մի ադրբեջանական զորքեր այստեղ չկան»։

Տեսանյութն՝ այստեղ։

shantnews.am