Երևանում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Այն հիմնադրման օրվանից ի վեր 18-րդն է: Անցած տարի նույնպես նիստը կայացել է Երևանում: Չնայած պատերազմական իրավիճակին՝ այս անգամ ևս այն կազմակերպվել է բարձր մակարդակով:
Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմավորել է ԵԱՏՄ անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարներին: Նրանց թվում էր նաև Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը: Նիստին մասնակցելու համար չի ժամանել Ղրղզստանի կառավարության ղեկավարը: Դիմավորմանը հաջորդել է համատեղ լուսանկարվելու արարողությունը, որից հետո տեղի է ունեցել նեղ կազմով նիստ:
Մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ նիստը տեղի է ունենում Հայաստանի համար դժվար ժամանակներում, և հատկապես կարևորում է այս օրերին վարչապետների՝ այստեղ գտնվելու հանգանքը: Խոսել է այն մասին, որ հայ ժողովուրդն ունի այնքան վճռականություն, որ գնա մինչև վերջ ու պաշտպանի իր անկախությունն ու ազատությունը:
Նեղ կազմով նիստից հետո տեղի կունենա ընդլայնված կազմով նիստը: