«Տարածաշրջանային տերությունները՝ ներառյալ Թուրքիան եւ Ռուսաստանը, պետք է ակտիվ մասնակցեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, իսկ միջազգային կազմակերպությունները պետք է տան այդ գործընթացի երաշխիքները»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ռուսաստանի «Առաջին ալիքին» տված հարցազրույցում, որը վկայակոչում է «Ինտերֆաքսը»:
«Այսօր, երբ հակամարտությունը տեղափոխվել է ակտիվ փուլ, եւ երբ Հայաստանի վարչապետը, ինչպես տեսնում եմ, արդեն հոգնեցրել է աշխարհի առաջնորդներին իր հեռախոսազանգերով, պարզ է, թե ով ունի կարգավորման ներուժ: Եվ նրանք, ովքեր ունեն կարգավորման ներուժ, ում Ադրբեջանը հարգում է արժանապատվության, արդարության, անկեղծության համար, պետք է լինեն երկարաժամկետ խաղաղության երաշխավորները »,- ասել է Ալիեւը:
մանրամասն՝ mediamax.am