Ալիևը և Պուտինը քննարկել են ԼՂ-ի շփման գծում տիրող իրավիճակը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

«Հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահը զանգահարել է իր ռուս գործընկերոջը և շնորհավորել նրա ծննդյան օրը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր դա երկու ղեկավարների առաջին զրույցն է