Ռուսական «Осторожно: новости!» հաղորդման մի մասում հաղորդավարուհի Քսենյա Սոբչակն անդրադարձել է արցախյան հակամարտությանը՝ ներկայացնելով նաև պատմությունը: Սոբչակը պատմել է, թե ինչպես է վարվել ժամանակին իր հայրը.
«Ինձ համար դա, ըստ էության, շատ անձնական պահ է։ 1989թ․-ին՝ Ժողովրդական պատգամավորների առաջին համագումարում, հայրս՝ Անատոլի Սոբչակն առաջարկեց Գերագույն խորհրդի պատգամավորի իր մանդատը հանձնել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչին։ Պարզապես, որպեսզի տարածաշրջանը ներկայացված լինի միութենական խորհրդարանում։ Այն ժամանակ դա պարզ երկնքում մի թնդանոթ էր», – ասել է հաղորդավարուհին։
Հաղորդման ընթացքում անդրադարձ է եղել նաև Սումգայիթի ու Բաքվի ջարդերին, 1991թ․-1994թթ. ռազմական դիմակայությանը, հասել մինչև հեղափոխություն ու այս օրերին Արցախում կատարվող իրադարձություններ։
«Ալիևի Ադրբեջանի և Էրդողանի Թուրքիայի հետ Ռուսաստանում պարզապես չեն ցանկանում վիճել։ Եվ դա ինձ տխրեցնում է», – ասել է Սոբչակը՝ հավելելով, որ ոչ մեծ, ոչ հարուստ Հայաստանը Ռուսաստանի վերջին դաշնակիցն է Կովկասում։ Եվ հենց Հայաստանը կարող է օրինակ դառնալ այն բանի, որ «մենք մերոնց չենք լքում» արտահայտությունը մեկ «այլ» մերոնց, «VIP-մերոնց» մասին է․․․։