Ռուսաստանի Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին «60 րոպե» ռուսական հեռուստահաղորդաշարի ընթացքում բերել է անհերքելի փաստեր:
«Պետք է վեր հանել պատմական ճշմարտությունը, դեռ ՄԹԱ 5-րդ դարում, երբ մենք ռուսներս այդ ժամանակ գոյություն չունեինք՝ երբ կային մի քանի պետություններ, այդ ժամանակ կար գերհզոր Ուրարտու թագավորությունը և այնտեղ ապրում էին միայն Հայերը:
Այս քարտեզը ապացուցում է այդ մեծ պետության փաստերը: Վրաստանը նույպես հին պետություն է, իսկ Ադրբեջանը հայտնվել է 1829 թ.-ին ռուս բանաստեղծ, դիվանագետ Գրիբոյեդովի մահվանից հետո: Սա պատմութուն է և փաստ և ոչ ոք չի կարող այն հերքել, այս ամբողջ հողերը եղել են հայկական:
Հայերը միշտ տուժել են քրիստոնյա լինելու պատճառով։ Եթե նայեք Արցախի քարտեզին՝ բոլոր տեղանունները հայկական են: Այնպես որ պատմականորեն դա հայերի հողն է, իսկ ադրբեջանցիները՝ թուրքացած ազգ են, որոնք այդ ժամանակ գոյություն չեն ունեցել»։
աղբաղբյուրը՝ bavnews.am