Երեք երկրների ղեկավարները համատեղ հայտարարությամբ հանդես եկան

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները իրենց համատեղ հայտարարությամբ կոչ արեցին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը վերսկսել բանակցությունները առանց նախապայմանների։ Դոնալդ Թրամփը, Էմանուել Մակրոնը և Վլադիմիր Պուտինը կոչ են անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ պարտավորվել բարեխղճորեն և առանց նախապայմաններ առաջադրելու վերսկսել բանակցությունները խնդրի կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների օժանդակությամբ։