Խաչատուր Սուքիասյանի ընտանիքը 100 միլիոն դրամ է փոխանցում բանակի կարիքների համար

Հայաստանի, Արցախի և Սփյուռքի սիրելի ընկերներ, եղբայրներ
Տեղի ունեցող լայնամասշտաբ պատերազմը մեր պետականության և մեր հարատևության հարցն է:
Շատ կարևոր է, որ այս ծանր ու դժվար պահին լինենք պետության կողքին, սատար կանգնենք գերագույն գլխավոր հրամանատարին և աջակցենք մեր ապագայի համար մղվող պատերազմում:
Մարտի դաշտում կռիվ տվող զինվորին այս պահին պետք է ամուր թիկունք: Բոլորս պարտավոր ենք լինել մեկ բռունցք: Երբ մենք միասնական ենք՝ մեզ երբեք հաղթել չեն կարող:
Մեր ընտանիքը 100 միլիոն դրամ գումար է փոխանցում այս պահին խաղաղություն պարտադրող Հայոց անպարտ բանակի կարիքների համար բացված հաշվեհամարին:
Հաղթելու ենք։

Խաչատուր Սուքիասյան