Նավալնին ծրագրում է Ռուսաստան վերադառնալ

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին գերմանացի դատախազին հայտնել է, որ լավ զգալուն պես ծրագրում է Ռուսաստան վերադառնալ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով Գերմանիայի անվտանգության ծառայության աղբյուրներին։

«Նա ցանկանում է տուն վերադառնալ՝ Ռուսաստան, և շարունակել իր գործը»,-ասել է պարբերականի զրուցակիցը։

Նրա խոսքով՝ Նավալնին լիովին գիտակցում է իր վիճակը, այն, թե ինչ է տեղի ունեցել, և որտեղ է հիմա գտնվում։

Աղբյուրը նաև հայտնել է, որ Գերմանիայի դատախազության ներկայացուցչի հետ զրույցում Նավալնին հրաժարվել է մասնակցել իր հետ տեղի ունեցածի առնչությամբ ՌԴ-ի և Գերմանիայի համատեղ հետաքննությանը։

Աղբյուրը՝ shantnews.am