Բագրատյանի փոխարեն ես եմ ամաչում. Արման Աբովյան

Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կարդացի Բագրատյան Սերգեյի “բացատրական” նամակը և ուղղակի ապշեցի։
Էս ի՜նչ մի ամպոգոռգոռ բառեր, էս ի՜նչ մի “անհամաձայնություններ ԲՀԿ֊ի վարած քաղաքականության հետ”, ձեզ հետ ի՞նչ է կատարվում…

Մենք միասին ներկա ենք եղել բոլոր քննարկումներին և ես գետ մեկ անգամ չեմ հիշում ոչ մի դեպք, երբ Բագրատյան Սերգեյը իբր թե համաձայն չէր ԲՀԿ֊ի վարած քաղաքականության հետ։
Այո՛ ես համարում եմ,որ Բագրատյան Սերգեյը նվազագույնը այսքանից հետո ուղղակի պարտավոր է վայր դնել իր մանդատը, որը ստացել էր ոչ թե իր շնորհիվ, այլ միայն և միայն Գագիկ Ծառուկյանի ժողովրդի կողմից ստացած հարգանքի և վստահության շնորհիվ։

Եվ վերջում եթե խոսում ենք բարոյականությունից, ապա Բագրատյանի փոխարեն ես եմ ամաչում, իրականում նորմալ մարդն այսքանից հետո ամոթից “գետինը պետք է մտներ”, այլ ոչ թե ամոթալի ինքնաարդարանալու փորձեր աներ»։