Մուրադ, չնեղանաս, ես սրա պատասխանը պիտի տամ. Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը՝ Հայկ Մարությանի մասին.

«Ինչպե՜ս է փոխվում կյանքն ու ինչպե՜ս են փոխվում մարդկանց մասին պատկերացումները:

Կար ժամանակ, երբ վստահ էի, որ Հայկ Մարությանը լավ դերասան է և լավ հումորիստ: Այժմ շարունակում եմ վստահ լինել, որ լավ դերասան է, մանավանդ աչքի առաջ ունենալով վերջին երկու տարվա աճպարարությունը, բայց այ լավ հումորիստ…Ըըըըըըը… Կամ ես եմ հումորից զուրկ, կամ հումորի պատկերացումներն են տարբեր, կամ Մարությանը երբեմնի բարի համբավի հետ մեկտեղ զրկվել է նաև հումորից