Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը 87 կողմ ձայնով քվեարկել է Ծառուկյան Գագիկին անձեռ նմխելիությունից զրկելու օգտին, և նրան ազատությունից զրկելու՝ գլխավոր դատախազի՝ Դավթյան Արթուրի միջնորդությունը։ Կիրակի օրն էլ Ազգային Անվտանգության Ծառայությունը խուզարկություն էր անցկացրել Ծառուկյանի Առինջի առանձնատանը, հետո ԱԱԾ–ում հարուցված՝ նրա հետ կապ ունեցող երեք տարբեր քր. գործերի շուրջ հաղորդագրություններ տարածել։ Ես որպես խնամի այսօր շատ ցավում եմ պարոն Ծառուկյանի հետ կատարվածի համար, սակայն ես որպես Սուքիաասյան Խաչատուր ունեմ քաղաքական ուրիշ պատկերացումներ, ուրիշ հայացքներ, ուրիշ տեսլական։
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցի ընթացքում ասաց գործարար, Բարգավաճ Հայաստան Կուսակցության ղեկավար Ծառուկյան Գագիկի խնամի Խաչատուր Սուքիասյանը: Մեր հարցին՝ նա իրավակա՞ն, թե՞ քաղաք ական է համարում պրոցեսը, Սուքիասյանը պատասխանեց, որ ինքը իրավ ական կամ քաղաքական չի կարող համարել, քանզի իրավաբան չէ ու նյութերին էլ ծանոթ չէ:
«Ես պարզապես չգիտեմ՝ իրավական ինչպիսի հարթակում է, ինչի շուրջ է խոսքը, իրավա բանական կրթություն չունեմ, իրավունք չունեմ արտահայտվելու, նյութ երի հետ ծանոթ չեմ, »,- նշեց Խաչատուր Սուքիասյանը: