«Լուսավոր Հայաստանը» Ճիշտ պահին կպահանջի եւ կստանա կառավարության 100 տոկոս հրաժարականը

«Հրապարակ» թերթը գրում է. «Արտախորհրդարանական (ՀՅԴ, «Հայրենիք», «Մեկ Հայաստան», ԲՀԿ) ուժերի հանդիպմանը հրավիրված է եղել նաեւ ԼՀԿ-ն. ՀՅԴ-ն է հրավիրել, սակայն մեժել են։ Ինչո՞ւ, մտածում եք` Ծառուկյանի կալանքով դաշտը բացվե՞ց «դասականներիդ» համար, մնացիք Նիկոլի «ամենասիրելի» ընդդիմությո՞ւնը՝ հարցրինք ԼՀԿ -ականին։

«Նախ` մենք Փաշինյանի ամենաատելի ընդդիմությունն ենք, որովհետեւ, երբ նա ԱԺ ամբիոնից հանձնարարում է ստուգել մեր քրեական անցյալը, պարզվում է, որ հերյուրանքից բացի այլ բան մեր վրա իշխանությունը չունի։

Երկրորդ․ ընդդիմադիր չի կարող լինել մի ուժ, որին հնարավոր է կաշկանդել քրեական գործերով, եւ, այո՝ նորաստեղծ ալյանսից հրավեր ստացել ենք, սակայն օրակարգի շուրջ կոնսոլիդացիան մենք պատկերացնում ենք այլ կերպ»:

«Քրեական» ասելով նկատի ունեք ԲՀԿ-ի՞ն։ «Այդ թվում եւ ԲՀԿ-ին, որովհետեւ այն մեղադրանքները, որոնք հնչում են նրանց հասցեին, որքան էլ մոտիվացված լինեն, գոյություն ունենալու իրավունք ունեն»:

Իսկ հնարավո՞ր է ձեր նկատմամբ քրգործեր չկան, որովհետեւ դուք չեք պահանջում կառավարության 100 տոկոս հրաժարականը։ «Ճիշտ պահին կպահանջենք եւ կստանանք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում