Զարուհի Բաթոյանը նախարար նշանակվելու պահին հայտարարագրել է 335 եվրո և 500 հզր դրամ, այժմ դրամական միջոցները կազմում են ավելի քան 21 մլն դրամ, պարգևատրումը՝ 10.6 մլն

Tert.am-ը գրում է․

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայարցել է 2019թ. տարեկան հայտարարագիրը:

Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից: Նախարար Բաթոյանը շարժական և անշարժ գույք ձեռք չի բերել և օտարել:

Հայտարարատու պաշտոնատար անձը՝ որպես դրամական միջոց, նշել է 8,5 մլն դրամ, 335 եվրո, 500 դոլար:

Աշխատանքի վարձատրության դիմաց Զարուհի Բաթոյանը նշել է 41 հզր դրամ, քաղաքացիական պայմանագրերից եկամուտ է ստացել 320 հզր դրամ, որպես նվիրատվություն կամ օգնություն ստացել է 783 հզր դրամ, ինչպես նաև 470 հզր դրամ, բացի այդ՝ որպես աշխատանքի վարձատրություն նշել է 20 մլն 122 հզր դրամ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ