«Բանակում չեմ ծառայել»,– այս մասին կառավարության նիստից հետո ասել է Պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։
«Ես բանակում չեմ ծառայել, ու առհասարակ չծառայելու մասին լուրերը մամուլում խիստ արատավոր են ընդունվում, սակայն ժամանակին, երբ եղել եմ զինապարտ, ընտանեկան պայաններից ելնելով, ավելի կոնկրետ՝ երեխաներ ունենալու փաստով պայմանավորված՝ օրենքով սահմանված կարգով ստացել եմ տարկետում, սակայն զինապարտ եմ, ընդգրկված եմ պահեստազորում»,–ասաց նա:
Աղբյուրը՝ 168.am