Կրեմլը աջակցում է Գագիկ Ծառուկյանին

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի իշխանափոխության հայտը եւ համախմբման կոչը ինչպես տեղեկացրել ենք նախապես մշակված ծրագրի արդյունք է:

Մեզ հայտնի է դարձել, որ պաշտոնական Մոսկվան աջակցում է Գագիկ Ծառուկյանին, քանի որ Կրեմլը հասկացել է, որ ի հեճուկս Հայաստանի իշխանությունների հայտարարությունների, թե իրենք արտաքին քաղաքական նախկին կուրսի շարունակողներն են, ասել է, թե՝ ռուսամետ են. իրականում ամենօրյա գործողություններով հակառակն են ապացուցում, ուստի ՌԴ իշխանություններն առաջինն են շահագրգռված Հայաստանում իշխանափոխությամբ:

Իսկ Ծառուկյանը ՀՀ-ում թերեւս միակն է, ով ունի ռեսուրս եւ հանրային վստահություն, ինչպես նաեւ կարող է մարդ հանել փողոց:

Աղբյուրը՝ Hayeli.am