Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ: