ՀՀ-ն երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան. վարչապետ

Հայաստանի Հանրապետությունը երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան, Հայաստանի դրոշը պետք է հավիտյան ծածանվի՝ խորհրդանշելով մեր ոգին ու հպարտությունը, մեր ազատությունն ու ինքնիշխանությունը:

Այս մասին իր ինստագրամյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով նաև լուսանկար: