«Հերիք ա ժողովրդին շեղեք իրական խնդիրներից…»․ Գևորգ Պետրոսյան

ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դիմակի թեմայով…

Դիմա՞կ, թե դմակ…

Ոնց եմ կարեկցում մեր ժողովրդին, որին շեղում են դիմակի թեմայով:

Ի՞նչ դիմակ, ա՛յ ապիկարներ…

Հերիք ա ժողովրդին շեղեք իրական խնդիրներից…
Արցախի խնդիր, չկայացած տնտեսական հեղափոխություն, ապօրինի ձերբակալություններ, հարկային գրոհներ…

Քաջարանում ավտոմեքենայի բեռնախցիկից վարունգ են հանում…
Էն Սմբատ Գոգյանն ինչի՞ ա նալում արաբերենին չտիրապետող «արաբագետ» նախարարին:

Սաղ երկիրը խառնվել ա իրար, իսկ ոմանք վաղը դիմակի փոխարեն փնտրելու են դմակ…»: