ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Բարի հորդոր՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին. հետևե՛ք Ձեր խմբակցության որոշ առանձնյակների ելույթներին ու հետ քաշեք առաջին, անգամ՝ երկրորդ պլանի դերերից։
Նրանք ՄԻՊ-ի հետ բարոյական, ուղեղային, ինստիտուցիոնալ զարգացման շա՜տ տարբեր քաշային կատեգորիաներում են։ Մենք սովոր ենք անհեթեթությունների այն հիթ շքերթին, որ ամեն օր մեզ հրամցնում են ԱԺ-ում զբաղվածություն ունեցող անձինք։ Բայց սա անգամ ձեզ համար ունիկալ է։
Սպառնալիք ԱԺ-ում՝ ՄԻՊ-ին։ Նորից կարդացեք այս նախադասությունը։ Կարդացի՞ք։ Ապրեք, դե արագ շտկեք իրավիճակը՝ գոնե երկրի համար։ Ձեր խելքից պատուհասները պատուհաս են դառնում երկրի համար՝ ամենատարբեր զեկույցներով»: