Արտակարգ դրության ժամանակ օրական ունեցել ենք 40 մլն դոլարի կորուստ. ինչպե՞ս ենք վերականգնելու դա. Միքայել Մելքումյան

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն անդրադարձավ ԱԺ լիագումար նիստին քննարկված Կառավարության կատարողականին:

Նա նշեց, որ ԲՀԿ-ն դեռևս նախորդ տարի՝ 2019-ի փետրվարին դեմ քվեարկեց Կառավարության հնգամյա ծրագրին և այն մտահոգությունները, այն փաստարկները, որ ԲՀԿ-ն բերել էր այդ ծրագրում ներառված ցուցանիշերի և դրույթների հետ կապված, ցավոք սրտի, իրականանցան:

Պատգամավորն ընդգծեց, որ Կառավարության այդ մեկ տարվա անցած ճանապարհը ցույց տվեց, որ երկիրը լրջագույն խդիրների առաջ է կանգնած, չնայած, որ նշվել էր, թե տնտեսական թռիչքաձև զարգացում կա:

Միքայել Մելքումյանը նշեց, որ հանրությունը չստացավ հարցի պատասխանը, թե նոր աշխատատեղերը որտեղ և ինչքան են ստեղծվել Հայաստանում: Ըստ նրա՝ 87,000-ը, որի մասին խոսվում է, պարզ չէ, թե դրանք դուրս են եկել ստվերի՞ց, ո՞ր մասն է նորը: Սա, ըստ նրա, կարևոր է, քանի որ նոր աշխատատեղը նշանակում է նոր ներդրումներ:

«Ցավոք սրտի, պետական վիճակագրույթունը ցույց տվեց, որը մինչև հիմա որևէ մեկը չի հերքել, որ օտարերկրյա ներդրումները նվազել են երկու անգամ, քան նախորդ՝ 2018 թվականին, սա լավ բանի մասին չի խոսում: Հայաստան պետք է գային ներդրումներ, և հենց այսօր հենց այս փուլում մենք երբ ունենք համավարակի դժվարագույն իրավիճակ, մեր տնտեսության և երկրի դիմադրողականությունը շատ ավելի բարձր կլիներ, եթե մենք ունենայինք այդ ներդրումները և նորանոր աշխատատեղերը, սակայն, ցավոք սրտի, դրանք չկան»,- ընդգծեց նա:

Պատգամավորը նշեց, որ վարչապետի այսօրվա ուղիղ եթերով հեռարձակված ելույթն ուղղված էր նրան, թե ինչպես պետք է այս իրավիճակում առաջ շարժվենք: «Մենք օրական ունենք 40 մլն դոլարի կորուստ, բայց ներարկվել է 80 մլրդ դրամ, այսինքն՝ 3 մլն դոլար: Դե ինքներդ հաշվեք: 60 օրից հանում ենք ոչ աշխատանքային օրերը, 44 օր և տեսեք, թե ինչ ծավալի մասին է, թե ինչպես ենք սա վերականգնելու, շատ բարդ խնդիր է»,- նկատեց պատգամավորը:

Tert.am