Անկեղծ ասեմ՝ չգիտեմ որտեղից են այդ լուրերը․ Տիգրան Ավինյանը հերքեց իր հրաժարականի մասին լուրերը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը այսօր ԱԺ-ում հերքեց իր հրաժարականի մասին լուրերը:

«Անկեղծ ասեմ՝ չգիտեմ որտեղից են այդ լուրերը, երևի մեկ-երկու ֆեյսբուքյան գրառումից են, որոնք բազմաթիվ կայքեր տարածեցին: Սա վկայում է այն մասին, որ մենք լրատվական դաշտում շարունակում ենք ունենալ լրջագույն խնդիրներ: Հուսով եմ՝ այդ առումով նույնպես անդրադարձ կունենանք»,-ասաց նա:

Տիգրան Ավինյանը չպատասխանեց հարցին արդյո՞ք տարաձայնություններ ունի Նիկոլ Փաշինյանի հետ, թե՝ ոչ:

Հիշեցնենք, որ մամուլը վերջին օրերին պարբերաբար գրում էր Տիգրան Ավինյանի, վարչապետի և ՔՊ-ականների միջև տարաձայնությունների և նրա հրաժարականի հավանականության վերաբերյալ:

Tert.am