Դեկտեմբերի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր հեղինակավոր TIME շաբաթաթերթի էջերից մեկը և մեկնաբանել.
«Աշխարհի ամենահեղինակավոր ամսագրերից մեկը «Time»-ը, տպավորված 2019-ին Հայաստանի ցույց տված տնտեսական արդյունքներով, իր տարեվերջյան համարում Հայաստանը անվանում է «Կովկասյան վագր»:
Ուշադրություն դարձրեք, ոչ թե մենք ենք անվանում, այլ «Time»-ը:»:
Փաշինյանի այս գրառումով կիսվեց նաև Կառավարության ֆեյսբուքյան էջը՝ նշելով, որ «TIME’ն անդրադարձել է Հայաստանի դինամիկ տնտեսական աճին:
Ամսագիրը Հայաստանը բնորոշել է որպես «Կովկասյան վագր»՝ հաշվի առնելով հեղափոխությունից հետո երկրում արձանագրված փոփոխությունները և տնտեսական աճի տեմպը:»