Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Մինչև այս նշանակումը Պողոսյանը զբաղեցնում էր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը:
Ավետ Պողոսյանն անկուսակցան է:
Հոկտեմբերի վերջին Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը ազատման դիմում էր ներկայացրել։