ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաստորեն ես ճիշտ էի, Նիկոլը՝ սխալ։ Գումարը չկա։ Մեկ շաբաթ առաջ զանգահարեց վարչապետի օգնականը և հայտնեց, որ իրենց ուսումնասիրության արդյունքներով ևս պարզվել է, որ զինծառայողների սոցհիմնադրամի պաշտոնական հաշվետվության մեջ իսկապես սխալ կա,և փոխանցված գումարները արտացոլված չեն։ Իբր 800.000.000-ից ավել գումար փոխանցվել է 18 ամիս շարունակ, բայց փաստաթղթերում չկա։ Հավատո՞ւմ եք։ Վարչապետին տվածս այդ հարցից արդեն քրեական «հոտ» է գալիս»։