Արտակ Ասատրյանը ազատման դիմում է գրել. Փոխնախարարի հետ կոնֆլիկտ է ունեցել

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախկին փոխնախարար Արտակ Ասատրյանը, որը մի քանի ամիս առաջ նշանակվել էր նախարարության աշխատակազմի ղեկավար, մեր տեղեկություններով՝ մի քանի օր առաջ հավաքել է իրերն ու հեռացել նախարարությունից:

Պատճառը, մեր տեղեկություններով, նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի հետ ունեցած կոնֆլիկտն է:

Ասատրյանից բացի, «առաջարկել» են դիմում գրել-գնալ նաեւ երկարամյա աշխատակից Կարեն Հակոբյանին, որը հակակոռուպցիոն եւ քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետն էր։ Մենք կապվեցինք արդարադատության նախարարության մամուլի ծառայության հետ, որտեղից հաստատեցին, որ Արտակ Ասատրյանն ազատման դիմում է գրել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: