Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված Նիկոլ Փաշինյանն առաջարկ է արել

«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ ԱԺ-ում Ստամբուլյան կոնվենցիայի մասին փակ քննարկումից հետո հարցը շոշափվել է նաեւ նախօրեին տեղի ունեցած ՔՊ նիստում, որին մասնակցել է նաեւ վարչապետը։ Պատգամավորների մի մասը կոնվենցիայի տակ «ոչ անկեղծ», «քողարկված» նպատակներ է տեսել, Փաշինյանն առաջարկել է ծավալուն քննարկում կազմակերպել այն ժամանակ, երբ բոլորը կարդան կոնվենցիան։

Իշխող ուժի մեր աղբյուրները պնդում են, որ սեռական փոքրամասնությունների շահերի պաշտպանության հարցն այս դեպքում չարյաց փոքրագույնն է։

Բանն այն է, որ կոնվենցիայում սեւով սպիտակի վրա գրված է, որ այն վավերացնելու դեպքում Հայաստանը պարտավոր է ապաստան տալ բոլոր նրանց, որոնք որպես բռնության «զոհ» կներկայանան եւ կդիմեն մեր պետությանը, դիցուք՝ Իրանից, Ադրբեջանից, այլ երկրներից, որտեղ փոքրամասնությունները հալածվում են։ «Իսկ դա ազգային անվտանգությանը սպառնացող լուրջ վտանգ է»,- ասաց մեր աղբյուրը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: