ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի ղեկավարի խորհրդականի պաշտոնից ազատել է տնտեսագետ Սերգեյ Գլազևին։ Lenta.ru-ի փոխանցմամբ՝ համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավարար տեղեկատվության պորտալում։
Հոկտեմբերի 1-ին Գլազևը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միկրոտնտեսության և ինտեգրման հարցով նախարարի պաշտոնում։ Կրեմլից ԵՏՀ նրա տեղափոխման մասին այս տարվա օգոստոսին հայտնում էր Bloomberg գործակալությունը։
Ռուսական լրատվամիջոցները պարզել են, որ Գլազևը նախագահի վարչակազմից հեռանում է ներկայիս տնտեսական քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով։
Գլազևը Ռուսաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2012 թվականից։ Նա համարվում է ՌԴ Կենտրոնական բանկի գործողությունների ամենաակտիվ քննադատներից մեկը։