Կառավարության անդամների գործու­ղումների համար պետբյուջեից կհատկացվի լրացուցիչ 250 մլն դրամ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կառավարության անդամների գործու­ղումների համար պետական բյուջեից հատկացվում է լրացուցիչ 250 մլն դրամ:

Հիմնավորման մեջ ասված է, որ 2019 թվականի պետական բյուջեով 1185 ծրագրի միջոցառումների գծով նախա­տեսված գումարները բավարար չեն։ Խոսքը վերաբերում է նաև ՀՀ վարչապետի որոշումների և նախագծերի պարտավորությունների համար անհրաժեշտ ծախսերին:

Այդ գումարը կհատկացվի կառավարու­թյան պահուստային ֆոնդից»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: