«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչո՞ւ hրաժարական տվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա իշխանական թիմում համարվում էր Փաշինյանից հետո ամենառեյտինգային պաշտոնյան, ամենաադեկվատներից մեկը, իրավիճակն ու ելքերը ամենասթափ գնահատողներից մեկը, ում ներկայությունը զգաստացնում էր իշխող կուսակցությունում գրեթե բոլորին:
Այս թիմում նա ուղիղ կոնտակտ հենց վարչապետ Փաշինյանի հետ էր պահում, ինչի լավագույն հնարավորությունն էր նաեւ կառավարական ամառանոցում վարչապետի հարեւանությամբ բնակվելը:
Ու նոր Հայաստանի պաշտոնյաները հենց նրանից էին միայն զգաստանում: Հայաստանի պատմության մեջ աննախադեպ է թերեւս, որ այս տրամաչափի բարձրաստիճան պաշտոնյան այսպիսի շեշտադրումներով լքի պաշտոնը:
Վանեցյանն ասում է. «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»:
Ի՞նչ է ակնարկում Արթուր Վանեցյանը, ի՞նչ հանձնարարություն պիտի կատարեր, որը «հակասում է սպայի արժանապատվությանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: