Կառավարության այս ծրագրով տնտեսական հեղափոխություն չի կարող լինել. Գագիկ Ծառուկյան

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, խոսելով ՊԵԿ-ի կողմից իր ընկերություններում ստուգումների մասին, հայտարարեց, որ այդ մասին պետք է հարցնել իր կառավարիչներին:

Երբ լրագրողը փորձեց ամեն դեպքում ստանալ հարցի պատասխանը, Ծառուկյանը նշեց, որ վերջինս փորձում է իրեն հունից հանել. «Գնացեք իմ կառավարիչներին հարցրեք, հարկայինին հարցրեք, ես ի՞նչ գործ ունեմ»:

Ծառուկյանը հայտարարեց, որ ինքը ներդրումներ արել է, անում է ու անելու է:

Ինչ վերաբերում է կառավարության ներկայացրած ծրագրին, ԲՀԿ նախագահն ասաց, որ այն տնտեսական հեղափոխության ծրագիր չի կարող լինել. «Ես այդ մասին հենց առաջին օրն եմ ասել, կարող եմ ստորագրել: Այդ ծրագրով տնտեսական հեղափոխություն չի կարող լինել: Այդ ծրագիրը տնտեսական հեղափոխությունից 100 կմ հեռու է»:

Analitik.am