Միլիոններ` մաքրման համար

armlur.am-ի փոխանցմամբ՝ կառավարությունը մտադիր է ավելացնել դրենաժային ցանցերի մաքրման համար հատկացվող գումարի չափը: Ինչպես հայտնի է, դրենաժային համակարգերը ծառայում են տարածքի ձկնաբուծական տնտեսությունների հետադարձ ջրերի տեղափոխման համար: Կայքին հայտնի դարձավ, որ դրենաժային ցանցերի մաքրման, նորոգման եւ պահպանման նպատակով պետական բյուջեից վերջին տարիներին ֆինանսավորումը կազմել է 290 մլն դրամ:

Պարզվում է` ջրային պետական կոմիտեին բավարար չէ այդ գումարը: Ի դեպ, նշված գումարով հնարավոր էր լինում տարեկան մաքրել շուրջ 190 կմ երկարությամբ դրենաժային ցանց,այնինչ յուրաքանչյուր տարի հարթավայրում գերխոնավ հողերի տարածքը թույլատրելի սահմաններում պահպանելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել շուրջ 330 կմ դրենաժային ցանցերի մաքրման, նորոգման եւ պահպանման աշխատանքներ, որոնց համար գումարը կկազմի տարեկան շուրջ 480 մլն դրամ: