Նախնական տվյալներով՝ Ստեփանակերտի քաղաքապետ է ընտրվել Դավիթ Սարգսյանը

Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ Ստեփանակերտի քաղաքապետ է ընտրվել Դավիթ Սարգսյանը:

Արցախի ԿԸՀ նախնական տվյալներով Դավիթ Սարգսյանը հավաքել է 7787 ձայն:

Արեգ Ավագյանը հավաքել է 3125 ձայն, Արայիկ Ավանեսյանը՝ 2108 ձայն, Արմեն Հակոբյանը ստացել է 3059 ձայն, իսկ Գրիգորի Սահակյանը՝ 4765:

Արցախիր ԿԸՀ տվյալներով Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններին մասնակցել է 21 603 մարդ, անվավեր է համարվել 807 քվեաթերթիկ: