Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման գործընթացների կազմակերպման խորհուրդ ստեղծելուև դրա աշխատակարգը հաստատելու մասին որոշում է ստորագրել.

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`

1. Ստեղծել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման գործընթացների կազմակերպման խորհուրդ և հաստատել դրա աշխատակարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը հանրային կառավարման բարեփոխումների ոլորտում համակարգող Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին՝ հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման աշխատանքների իրականացման նպատակով ձևավորել խորհրդի ներքո գործող աշխատանքային խմբեր՝ մինչև 2019 թվականի սեպտեմբերի 16-ը:

3. Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության նախագծի ներկայացման համար վերջնաժամկետ սահմանել 2019 թվականի դեկտեմբերի 25-ը:

Analitik.am