Իմքայլականները ոտքի են կանգնել ու խմել են Շուշան Պետրոսյանի կենացը.

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտում տրվեց «Երեւանի օրերը՝ Արցախում» միջոցառումների մեկնարկը, որին մասնակցում էին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, աշխատակազմի տարբեր պաշտոնյաներ եւ ավագանու անդամներ։ Միջոցառման շրջանակներում Ստեփանակերտում տրվեց նաեւ Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված տոնակատարությունների մեկնարկը։

Մաեստրոյի պատվին անցկացվել են տարբեր միջոցառումներ, որոնք հետո ամփոփվել են տոնական խնջույքով՝ Երեւանի եւ Ստեփանակերտի քաղաքապետերի ու ներկայացուցիչների մասնակցությամբ։

Մենք տեղեկացանք, որ խնջույքին Մանսուրյանին ուղեկցել են նրա երկու քույրերը եւ քրոջ՝ Արաքս Մանսուրյանի դուստրը՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը։

Նորաթուխ իշխանականներով լի միջավայրում, սակայն, Շուշանը հայտնվել է «դիսկոմֆորտի» վիճակում՝ ամբողջ ընթացքում ասես փշերի վրա է եղել, քանզի ներկաների մեծ մասը «հակառակորդ» ճամբարից էր։

Բայց որոշ ժամանակ անց կենացները քաղցրացել են, եւ Ստեփանակերտի քաղաքապետը ներկաներին առաջարկել է խմել ոչ միայն մաեստրո Մանսուրյանի, այլեւ Շուշան Պետրոսյանի կենացը՝ որպես հայ երգարվեստում, նաեւ Արցախում իր ներդրումն ունեցած տաղանդավոր արտիստի։ Դա հաստատել է նաեւ Հայկ Մարությանը, որն անգամ մոտեցել համբուրել է Շուշանին։

Իմքայլականներն էլ, նրանցից ոմանք՝ չուզելով ու ճարահատյալ,  ոտքի են կանգնել եւ խմել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր-երգչուհու կենացը»:

Ամբողջությամբկարողեքկարդալթերթիայսօրվահամարում: