ԲՀԿ-ական պատգամավորներին ասվել է, որ այլևս չխոսեն ներքաղաքական հարցերով

ԲՀԿ-ական պատգամավորներին ասվել է, որ այլևս չխոսեն ներքաղաքական հարցերով։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Վերջին շրջանում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները բավականին ակտիվ էին և հատկապես Ամուլսարի թեմային վերաբերող հարցերով ակտիվորեն քննադատում էին գործող իշխանություններին: ԲՀԿ-ական պատգամավորներին ասվել է, որ այլևս այդպես ակտիվ չլինեն, չխոսեն ներքաղաքական հարցերով, այլ անդրադառնան միայն իրենց ոլորտին վերաբերող նեղ մասնագիտական հարցերի»,–գրում է թերթը:«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ներքաղաքական հարցերով խոսելու պարտականությունը վերապահված է խմբակցության քարտուղար Արման Աբովյանին: Եվ հենց դա է պատճառը, որ այս օրերին ԲՀԿ խմբակցության պատգամավորները խուսափում են հարցազրույց տալ և հորդորում են դիմել Արման Աբովյանին: