Աշնանը Հայաստանի դատաիրավական ոլորտում խորը վերափոխումներ են սպասվում, եւ դրանց որակը կսահմանի ժողովրդի իշխանության, ներդրումային կլիմայի եւ երկրում արդարության ընկալման ճակատագիրը:
Հայաստանում նոր հակակոռուպցիոն համալիր է ստեղծվում: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է 2019-2022 թվականների Հակակոռուպցիոն ռազմավարություն շրջանակում հակակոռուպցիոն հանձնաժողովի եւ կոմիտեի ստեղծման մասին:
Հակակոռուպցիոն մարմինն զբաղվելու է կոռուպցիայի կանխարգելմամբ, իսկ կոմիտեն բացահայտելու ու դիտարկելու է կոռուպցիոն հանցագործությունները: Համախատասխան ստորաբաժանումներ են լինելու Գլխավոր դատախազության կազմում, ինչպես նաեւ առանձին հակակոռուպցիոն դատարաններ են ստեղծվելու:
Բադասյանը նշել է, որ բոլոր գործառույթները՝ դատական գործընթացից մինչեւ վճիռների հրապարակում, դրվելու են մասնագիտացված դատարանների վրա: Այդ դատարանը կարող է դիտարկել նաեւ անօրինական սեփականության բռնագանձման գործերը:
Ի դեպ, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը գրեթե պատրաստ է եւ ուղարկվելու է վերջնական միջազգային փորձաքննության, ասել է Բադասյանը: Այս օրենքի կիրառումը կարող է բազմաթիվ վիճելի հարցեր առաջացնել ինչպես մեխանիզմների, այնպես էլ օրենքի հետադարձ ուժի հնարավորության մասին: Օրենքը պետք է այնքան անթերի լինի, որ անօրինական սեփականության բռնագանձումը չդիտվի սովորական կուլակաթափություն:
Հակակոռուպցիոն մարմինների ու դատարանների ստեղծումը, ինչպես նաեւ անօրինական ձեռքբերված սեփականության բռնագրավման մասին օրենքը կարող է ինչպես կոռուպցիայի կանխարգելման գործիք, այնպես էլ սեփականատիրական արդարության վերականգման գործիք դառնալ՝ առանց սեփականության վերաբաժանման: Կարեւոր է հստակ սահմանել մեխանիզմները, եւ դրանում կարեւոր է միջազգային կազմակերպությունների աջակցությունը:
Ըստ ամենայնի, Վենետիկի հանձնաժողովը դառնում է Հայաստանում բարդ իրավական հարցերի լուծման ամենապոպուլյար գործիքը: Այս տարի չենք հասցնի վավերացման համար խորհրդարան ուղարկել Ստամբուլյան կոնվենցիան, հայտարարել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ հայտնելով, որ խորհրդատվության համար դիմել են Վենետիկի հանձնաժողով:
ՈրոնելԱրխիվРусEngՀայToggle navigationԿառավարությունը հրաժարվում է անցումային միջոցներիցՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան22:42 26.08.2019 | Մեկնաբանություն | Դիտումներ՝ 1923 Աշնանը Հայաստանի դատաիրավական ոլորտում խորը վերափոխումներ են սպասվում, եւ դրանց որակը կսահմանի ժողովրդի իշխանության, ներդրումային կլիմայի եւ երկրում արդարության ընկալման ճակատագիրը:Հայաստանում նոր հակակոռուպցիոն համալիր է ստեղծվում: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է 2019-2022 թվականների Հակակոռուպցիոն ռազմավարություն շրջանակում հակակոռուպցիոն հանձնաժողովի եւ կոմիտեի ստեղծման մասին:Հակակոռուպցիոն մարմինն զբաղվելու է կոռուպցիայի կանխարգելմամբ, իսկ կոմիտեն բացահայտելու ու դիտարկելու է կոռուպցիոն հանցագործությունները: Համախատասխան ստորաբաժանումներ են լինելու Գլխավոր դատախազության կազմում, ինչպես նաեւ առանձին հակակոռուպցիոն դատարաններ են ստեղծվելու:Բադասյանը նշել է, որ բոլոր գործառույթները՝ դատական գործընթացից մինչեւ վճիռների հրապարակում, դրվելու են մասնագիտացված դատարանների վրա: Այդ դատարանը կարող է դիտարկել նաեւ անօրինական սեփականության բռնագանձման գործերը:Ի դեպ, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը գրեթե պատրաստ է եւ ուղարկվելու է վերջնական միջազգային փորձաքննության, ասել է Բադասյանը: Այս օրենքի կիրառումը կարող է բազմաթիվ վիճելի հարցեր առաջացնել ինչպես մեխանիզմների, այնպես էլ օրենքի հետադարձ ուժի հնարավորության մասին: Օրենքը պետք է այնքան անթերի լինի, որ անօրինական սեփականության բռնագանձումը չդիտվի սովորական կուլակաթափություն:Հակակոռուպցիոն մարմինների ու դատարանների ստեղծումը, ինչպես նաեւ անօրինական ձեռքբերված սեփականության բռնագրավման մասին օրենքը կարող է ինչպես կոռուպցիայի կանխարգելման գործիք, այնպես էլ սեփականատիրական արդարության վերականգման գործիք դառնալ՝ առանց սեփականության վերաբաժանման: Կարեւոր է հստակ սահմանել մեխանիզմները, եւ դրանում կարեւոր է միջազգային կազմակերպությունների աջակցությունը:Ըստ ամենայնի, Վենետիկի հանձնաժողովը դառնում է Հայաստանում բարդ իրավական հարցերի լուծման ամենապոպուլյար գործիքը: Այս տարի չենք հասցնի վավերացման համար խորհրդարան ուղարկել Ստամբուլյան կոնվենցիան, հայտարարել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ հայտնելով, որ խորհրդատվության համար դիմել են Վենետիկի հանձնաժողով:Իրավական տեսանկյունից սա նույնպես շատ կարեւոր հարց է: Հայաստանի մի շարք քաղաքական ու հասարակական շրջանակներ կարող են օգտագործել այն դժգոհություններ հրահրելու համար: Հնարավոր է, սուր անկյունները հաջողվի հարթել վավերացումը հետաձգելու միջոցով՝ մինչեւ նոր դատական համակարգի ստեղծումը:Անցած շաբաթ Վենետիկի հանձնաժողովը համաձայնվել է խորհրդատվություն տրամադրել Ռոբերտ Քոչարյանի գործով: Փաստաբան Նորայր Նորիկյանը կարծում է, որ եթե հանձնաժողովը գտնի, որ Քոչարյանի անձեռնմխելիությունը խախտվել է, եւ Սահմանադրական դատարանն այդ կարծիքի հիման վրա որոշում կայացնի, մարտի 1-ի գործը «կպայթի» եւ կտապալվի:Մարտի 1-ի գործը Հայաստանում հիմնական ցուցիչներից մեկն է, եւ առանց արդար հանուցալուծման դժվար կլինի նոր դատական համակարգ ստեղծել: Չի բացառվում, որ այս գործով եւս կգերադասեն հետաձգել որոշումը:Քոչարյանի գործով որոշումը կօգնի լուծել նաեւ Սահմանադրական դատարանի խնդիրը, որից այժմ կախպված է դատաքննության ընթացքը: Սահմանադրական դատարանը քիչ էր մնում ճգնաժամի մեջ հայտնվեր, երբ ՍԴ դատավոր ընտրվեց Վահե Գրիգորյանը: Նա փորձեց հիմնավորել դատարանի ոչ լեգիտմությունը, սակայն ՍԴ-ն կարողացավ անցնել ճգնաժամը:Կառավարությունը Սահմանադրական դատարանի բարեփոխման այլ միջոցներ է փնտրում: Հիշեցնենք, որ ՍԴ դատավորներին առաջարկվում է մինչեւ հոկտեմբերի 1-ը հրաժարական տալ՝ պահպանելով աշխատավարձն ու կենսաթոշակը: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանն ասում է, որ հակառակ դեպքում դատավորները պետք է վեթինգ անցնեն: Կառավարությունը, սակայն, կարծես թե հրաժարվել է վեթինգի գաղափարից՝ նախընտրելով երկարաժամկետ ու արմատական միջոցառումները:
Աղբյուրը lragir.am