Հայաստանի ԱԳՆ՝ Բաքու-Մոսկվա նոտայի մասին

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի ելույթի շուրջ ստեղծված իրավիճակի պարզաբանմամբ Պյատիգորսկի «Մաշուկ-2019» երիտասարդական համաժողովում, գրում է «ՌուսԱրմԻնֆո»-ն:«Համաժողովի շրջանակներում Հայաստանի դեսպանը հանդես է եկել դասախոսությամբ Հայաստանի և Ռուսաստանի պատմամշակութային կապերի շուրջ 500 մասնակիցների համար։ Դասախոսության ավարտին դեսպանը պատասխանել է հարցերին, այդ թվում՝ Ադրբեջանից ժամանած մասնակիցներին:Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի համատեքստում դիվանագետը ներկայացրել է կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները եւ սկզբունքային դիրքորոշումը»,- ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:Նաղդալյանի խոսքով՝ ֆորումի ժամանակ Հայաստանի դեսպանի հետ կապված այնտեղ տեղի չեն ունեցել որեւէ միջադեպեր, որոնց մասին հայտարարել են ադրբեջանցիները, եւ որոնք կարող էին պատճառ դառնալ Ադրբեջանի դեսպանատան կողմից Ռուսաստանի ԱԳՆ նոտա ուղղելու համար:

Նյութի աղբյուրը` yelaket.am