Ռուսական կայքը գրում է ՀՀ վարչապետի որոշման մասին

Ռուսական «ՌուսԱրմԻնֆո»-ն գրում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստարագրել է իր գլխավոր խորհրդականներին զբաղեցրած պաշտոններից ազատելու մասին հրամանագրերը:«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության պետական ծառայության մասին օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ կետով ՝ Արսեն Գասպարյանին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»,-ասված է Փաշինյանի հրամանագրում:Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հրամանագրով՝ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից սեպտեմբերի 2-ին կհեռացվի Արամ Ղարիբյանը: