Սահմանադրության նախանշված փոփոխությունների հիմնական առանցքը լինելու են դատաիրավական բարեփոխումները։ Սուպերվարչապետական կառավարման համակարգի մասին հարցին նախարարը գերադասել է չպատասխանել։
ԲԴԽ–ի ակտերը Սահմանադրության փոփոխություններից հետո հնարավոր կլինի բողոքարկել։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցումասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Իսկ սուպերվարչապետական կարգի փոփոխության հարցը դեռ որոշված չէ։«Այդ հարցին կանդրադառնա այն հանձնաժողովը, որը հատուկ ձևավորվելու է և բաղկացած է լինելու քաղաքականապես բացարձակ չեզոք անդամներից ։ Մեր տեսլականի հիմնական կետերը վերաբերում են դատաիրավական բարեփոխումներին»,– ասաց նախարարը` խուսափելով կառավարման կարգի փոփոխության մասին հարցերին պատասխանել։Հիշեցնենք` օրերս Արդարադատության նախարարը հայտարարել էր 2020 թվականին սահմանադրական բարեփոխումների նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որի կազմը դեռ չի հրապարակվում։
Գործող Սահմանադրությունը, որն ընդունվել է 2015 թվականին` հանրաքվեով, ներկայիս իշխանությունն նախկինում քննադատում էր` որակելով այն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրման համար գրված փաստաթուղթ, քանի որ այն վերջինիս թույլ էր տալիս մնալ իշխանության ղեկին` վարչապետի պաշտոնում։