ԱԺ «Լուսավոր Հայաստան» խբակցությունն առաջարկում է փոփոխել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքը և Ազգային ժողովի պատգամավորի կամ խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագծի զեկուցումն ու քննարկումը կառավարության նիստում պարտադիր դարձնել։ Սակայն կառավարությունը դեմ է այս առաջարկին։ Հարցը ներառված է գործադիրի այսօրվա նիստում։
Ըստ ԼՀ-ի հիմնավորման՝ օրենքների նախագծերը Կառավարության նիստում առանց մանրամասն քննարկելու՝ փաստացի կառավարական կոմիտեի նիստում տեղի ունեցած քննարկման արդյունքները հաստատելն անընդունելի կարգավորում է։ Սույն նախագծով առաջարկվում է այդ բացը շտկել։
Մինչդեռ կառավարությունը գտնում է, որ ներկայացված նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է, քանզի անկախ նրանից, թե քննարկմամբ, թե առանց քննարկման է նախագիծը քվեարկվում Կառավարության նիստում, Ազգային ժողովում այն ստանում է իր շրջանառության հետագա ընթացքը, նաև Կառավարությունը պետք է ազատ լինի որոշելու իր նիստի օրակարգում ընգրկված հարցերի հետագա ընթացքի կազմակերպման կարգը: