Փաշինյանն ընդունել է Պատրուշևին. ի՞նչ են նրանք քննարկել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին։ Այս մասին հայտնում է ՌԴ Անվտանգության խորհուրդը։

«Փաշինյանն ու Պատրուշևը քննարկել են հայ–ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր։ Մասնավորապես, կողմերը քննարկել են հայ–ռուսական համագործակցության ընդլայնումն անվտանգության, տնտեսական, ինչպես նաև ներդրումային ոլորտներում»,–նշված է հաղորդագրության մեջ։Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցությունը և միջազգային օրակարգում առկա մի շարք հրատապ խնդիրներ: Անդրադարձ է կատարվել երկու երկրների կողմից Սիրիա ուղարկվող մարդասիրական օգնությանն առնչվող հարցերին, ինչպես նաև Սիրիայում խաղաղության վերականգնմանը։

Հիշեցնենք, որ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով օգոստոսի 12-ին աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը: